Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլին չի բացառում Սաակաշվիլիի ձերբակալությունը


Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը, սակայն, դրանով հանդերձ, ոչինչ չի բացառում: Այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է Իսրայելում «Սոֆ Շավուա» պարբերականին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է հավանական Սաակաշվիլիի ձերբակալությունը հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո:

«Սաակաշվիլին պատասխանատու անձ էր, նա ինքն էր որոշումներ ընդունում: Չեմ ուզում, որ նրան ձերբակալեն, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ: Գոյություն ունեն դատախազություն, դատարան եւ օրենք, որը բոլորի համար մեկն է: Ես չեմ պատրաստվում նրա հետ բանակցություններ վարել», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլիի գնահատմամբ` Սաակաշվիլին տաղանդավոր է, քանի որ կարողացել է խաբել ամբողջ աշխարհին, «իրականում նա չի հարգել Վրաստանի օրենքները»:

«Առաջինները, ում նա խաբել է, Վրաստանի քաղաքացիներն էին: Նա հայտնվեց որպես ժողովրդավար: Նրան սատարեցին բոլորը, սակայն հետո գլխի ընկան, որ նա կառուցում է ավտորիտար ռեժիմ: Իշխանության բռնությունը տարածվեց ամբողջ երկրի վրա: Նա ավերեց ընդդիմությունը, ծաղկում էր էլիտար կոռուպցիան», - ասել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG