Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն համաձայնեց Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել


Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մայիս, 2013թ.

Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մայիս, 2013թ.

Եվրամիությունը համաձայնել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել, սակայն հետաձգել է այն մինչեւ հոկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից երկրի առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացումը եւ քննարկումը:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, առաջարկը ներկայացրել է Գերմանիան, որը համարում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների նոր փուլը պետք է հետաձգել շուրջ չորս ամսով` արտահայտելով դաշինքի դժգոհությունը պաշտոնական Անկարայի կողմից հակակառավարական ցույցերի ճնշման կապակցությամբ:

Եվրահանձնաժողովի զեկույցի քննարկումից հետո Եվրամիությունը միասնական դիրքորոշում կարտահայտի բանակցությունների փաստաթղթի 22-րդ գլխին անցնելու հարցով եւ կսահմանի Ընդունելության կոնֆերանսի ժամկետները, փոխանցում է թուրքական պարբերականը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ողջունել է բանակցությունների նոր փուլ սկսելու Եվրամիության որոշումը, որը հարցականի տակ էր առաջին հերթին Գերմանիայի վերապահումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG