Մատչելիության հղումներ

Հունիսի 25-ի մամուլ


&laquo;Ժամանակ&raquo;-ը գրում է. - &laquo;Երեկ Հայաստանում հրապարակվել են սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն հայաստանցիների 61 տոկոսը կողմ է հանդես գալիս Եվրասիական միությանն անդամակցելուն: [...] Այս պատկերը պետք է ընկալել որպես ահազանգ: Որպես ահազանգ պետք է ընկալեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանը կրեմլյան կայսերապաշտության ճիրաններում վերջնականապես թաղելու հեռանկարով եւ ուզում են, որ երկիրը կատարի իր ընտրությունը ոչ թե ստերեոտիպերից, այլ պրագմատիկ շահերից ելնելով, ովքեր ուզում են, որ Հայաստանի ամեն մի քաղաքացու համար հստակ ու պարզ լինի, թե իրականում ինչ է Եվրոպան, պարզ լինի, թե Եվրոպան ինչ է իրենից ներկայացնում արժեքային, քաղաքական, տնտեսական տեսանկյունից, թե ինչ հաջողությունների է հասել Եվրոպան անցած տասնամյակների ընթացքում, թե ինչ կա Եվրոպա ասվածի տակ հանրությանը ներկայացվող արատներից բացի&raquo;:<br /> <br /> Նույն հարցմանն է անդրադարձել նաեւ &laquo;Հայոց աշխարհ&raquo;-ը` գրելով. - &laquo;Փաստորեն, եթե հավատանք տվյալ հետազոտության ու սոցհարցման արդյունքներին, ապա կարելի է ասել՝ &laquo;տեղ ենք հասել&raquo;։ Գոնե վերջինը նշված ձեւակերպումն իսկապես դիպչում է մարդու ազգային արժանապատվությանը։ Ի՞նչ է նշանակում՝ հարցվածների 59 տոկոսը ցանկանում է միանալ Ռուսաստանին։ Այդ ամոթալի ձեւակերպումը չի մեղմում &laquo;այսինքն՝ ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ&raquo; հավելումը, քանզի ինչ-ինչ, բայց Հայաստանի ամենատարբեր կապերը Ռուսաստանի հետ այնքան ամրապնդված են, որ պաշտոնապես հռչակված են որպես ռազմավարական-գործընկերային եւ դաշնակցային&raquo;։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG