Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան, Եվրամիության ու Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, եւ մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր:

Ինչ վերաբերում է Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրին, ապա այն, դեսպանի խոսքով, վերջնական տեսքի բերելու բանակցությունները գտնվում են «դրական ուղու վրա»:

Գալիք նոյմբերեին Վիլնյուսում կայանալու է Եվրամիության ղեվարության ու Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ էլ սպասվում է, որ մի քանի երկրների` այդ թվում Հայաստանի հետ, կնախաստորագրվեն Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:

«Նախեւառաջ ուզում եմ ձեզ ասել, որ նախորդ գագաթնաժողովից հետո մենք հայաստանյան իշխանությունների հետ աշխատում ենք` փորձելով կյանքի կոչել նախորդ որոշումները` մեր հարաբերությունները կառուցելով քաղաքական ասոցիացման, տնտեսական ինտեգրացիայի եւ ապահով ու անվտանգ միջավայրի սկզբունքների հիման վրա: Եվ այդ գործում ես կառանձնացնեի ոչ այդքան բանակցությունների արագ լինելը, որքան մեր հեռու գնալը: Տեղեկացնեմ նաեւ, որ ներկայում Եվրախորհրդարանի կողմից վավերացման փուլում են գտնվում Հայաստանի հետ ստորագրված վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը: Որպես խոշոր առաջընթաց նշեմ, որ մենք գրեթե ավարտուն տեսքի ենք բերել Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերը եւ մնացել են միայն տեխնիկական բնույթի որոշ հարցեր, որոնք պետք է լուծում ստանան: Եվ մենք լավ ուղու վրա ենք Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը ավարտուն տեսքի բերելու գործում: Հուսով եմ, որ Վիլնյուսի գագթնաժողովին ընդառաջ մենք կավարտենք բանակացությունները եւ կնախաստորագրենք փաստաթղթղերը», - ասաց Հրիսթեան:

Հիշեցնելով, որ Հայաստանը ավելի ուշ սկսեց նշված փաստաթղթերի շուրջ բանակցությունները, քան Արեւելյան գործընկերության անդամ այլ պետությունները` դեսպան Թրայան Հրիսթեան նշեց, թե Հայաստանի հետ տարվող բանակցությունները բավականաչափ արագ ընթացք ստացան. - «Մենք իրապես հույս ունենք, որ այս պահից սկսած մինչեւ վիլնյուսյան գագաթնաժողով միջադեպեր չենք ունենա, որոնք մեզ դուրս կթողնեն նշված փասատաթղթերը նախաստորագրելու ուղուց: Փառք Աստծո, ամեն ինչ հրաշալի է»:

Հարցին, թե ինչ կարող է ասել վերջին շրջանում Երեւանում քաղաքական գործիչների, փորձագետների կողմից չդադարող քննարկումների, լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտնող հրապարակումների մասին, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, որպեսզի պաշտոնական Երեւանը հետ կանգնի Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելուց ու ի վերջո անդամակցի Եվրասիական միությանը` Թրայան Հրիսթեան արձագանքեց. - «Որպես դիվանագետ ես չեմ կարող աշխատել խոսակցությունների, ենթադրությունների հետ, կցանկանայի գործ ունենալ տեղեկատվության հետ եւ զերծ կմնամ մեկնաբանել սա: Ես չեմ տեսել որեւէ ճնշում Մոսկվայի կողմից եւ հայաստանյան իշխանություններն էլ երբեք չեն ասել ինձ, որ իրենք ճնշման են ենթարկվում Ռուսաստանի կողմից: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա կասեմ, որ անօգուտ է մեկնաբանություններ տալ, քանի որ այն այս պահին միայն նախագիծ է»:

«Գաղտնիք չէ, որ Ասոցացման համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին, եւ այդ որակը կկրկնապատկի մեր սպասումները [կապված Հայաստանի հետ], որեպեսզի կյանքի կոչվեն այն դրույթները, որոնք կան համաձայնագրում», - ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Թրայան Հրիսթեան նաեւ նշեց, թե վիլնյուսյան գագաթնաժողովից հետո մինչեւ մեկ տարի ժամանակահատված կպահանջվի, մինչեւ նշված փաստաթղթղերը ստորագրվեն Եվրամիության անդամ 28 պետությունների ու Հայաստանի կողմից, եւ այստեղ խնդիրը տեխնիկաան բնութի է լինելու, քանի որ հարկ կլինի փաստաթղթղերը թարգմանել Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների պաշտոնական լեզուների:

«Փաստաթղթղերը նախաստորագրելուց հետո իրապես որեւէ լուրջ խնդիր չեմ տեսնում, որ նշված ժամանակահատավածում փաստաթղթղերը վերջնականապես ստորագրվեն», - ասաց բարձրաստիճան դիվանագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG