Մատչելիության հղումներ

Սնոուդենը քաղաքական ապաստան է հայցում Էկվադորից


Վաշինգտոնը ռուսական իշխանություններից ակնկալում է, որ նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներին կհանձնեն այդ երկրի ազգային անվտանգության եւ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, ով բացահայտել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են խոշոր ինտերնետ ընկերությունների, սոցցանցերի օգտատերերին: Սնոուդենին հեռակա կարգով լրտեսության մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգներում:

Մինչ այդ Էդուարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից, ուր մեկնելու համար Հոնկոնգից ժամանել է Մոսկվա: Մոսկվայից Սնոուդենը դեռեւս որեւէ երկիր չի մեկնել:

Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն այսօր հայտնել է, որ Էկվադորը քննարկում է նրան քաղաքական ապաստան տալու հարցը եւ որոշում կայացնելիս հաշվի կառնի նաեւ Միացյալ Նահանգների կարծիքը:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG