Մատչելիության հղումներ

Աշոտյանը հանդիպել է Հորդանանի վարչապետին


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Երկօրյա պաշտոնական այցով Հորդանան ժամանած Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Աբդուլա Նասուրի հետ:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Աշոտյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները եւ հայ - թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաեւ Հորդանանի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդի հետ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այս ուսումնական տարվանից իրականացել կրթաթոշակային ծրագրեր, նաեւ ստորագրվել է երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG