Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պարզաբանեց գաղտնարանների առկայությունը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում հանրահավաքում, Թբիլիսի, ապրիլ, 2013թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում հանրահավաքում, Թբիլիսի, ապրիլ, 2013թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Սամեգրելոյում հայտնաբերված զենք-զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի թաքստոցները ստեղծվել են իր հրամանով, որպեսզի «ագրեսիայի վերսկսման» դեպքում Վրաստանը նույնքան խոցելի չլինի, ինչպես 2008 թվականին էր, փոխանցում է Civil Georgia պարբերականը:

Սաակաշվիլիի խոսքերով` այդտեղ որեւէ գաղտնիք չի եղել թե՛ նախկին, թե՛ նոր կառավարության համար:

Վրաստանի իրավապահները զենք-զինամթերքով, պայթուցիկ նյութերով, թմրանյութերով ու փաստաթղթերով լի գաղտնարանները հայտնաբերելուց հետո կասկած էին հայտնել, որ Սաակաշվիլին դրանք ստեղծել է իր քաղաքական հակառակորդների համար, մասնավորապես` ծրագրել է ձերբակալել կոնկրետ ընդդիմադիր գործիչների 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG