Մատչելիության հղումներ

Սարգսյանը եւ Պատրուշեւը խոսել են Ղարաբաղի եւ սահմանների անվտանգության մասին


Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի Երեւանում կայացած հանդիպումներից մեկը, արխիվ

Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի Երեւանում կայացած հանդիպումներից մեկը, արխիվ

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ում կիրակի օրը ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա վիճակին, տարածաշրջանային զարգացումներին, ռազմավարական երկկողմ համագործակցությանը:

Սերժ Սարգսյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը խոսել են նաեւ Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականացման եւ վերազինման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Պատրուշեւը կհանդիպի նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, նախատեսված է այց Գյումրիի ռուսական ռազմաբազա, հայ - ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG