Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կայցելի Ռուսաստանի ԱԽ քարտուղարը


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի գործադիր իշխանության մարմինների եւ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախատեսված են Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Բաղդասարյանը եւ Պատրուշեւը կայցելեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ - ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG