Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը ընդլայնում է ռազմական ներկայությունը Հորդանանում


Միջազգային զորավարժություններ Հորդանանում, 20-ը հունիսի, 2013

Միջազգային զորավարժություններ Հորդանանում, 20-ը հունիսի, 2013

Միացյալ Նահանգներն ընդլայնել է ռազմական ներկայությունը Հորդանանում՝ այստեղ տեղակայված զինծառայողների թիվը հասցնելով շուրջ հազարի։

Զինծառայողների թվի ավելացումը բնութագրվում է որպես «ուժի ցուցադրություն», որի նպատակն է կանխել Սիրիայում ընթացող պատերազմի արտահոսքը Սիրիայի հարեւան եւ ԱՄՆ-ի դաշնակից Հորդանան։

Իր անունը հրապարակել չցանկացած ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ Հորդանանում տեղակայվել են F-16 կործանիչներ, Patriot հրթիռային համակարգեր, իսկ նախկինում Հորդանանում տեղակայված 250 զինծառայողներին միացել են նաեւ այս շաբաթ տեղի ունեցած զորավարժությունների նպատակով հորդանան բերված եւս 700 զինծառայողները։

Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Վաշինգտոնը փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել եւ պատրաստակամություն է հայտնել զենք եւ զինամթերք մատակարարել Սիրիայի ապստամբներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG