Մատչելիության հղումներ

Սնոուդենին լրտեսության եւ գողության մեղադրանք է առաջադրված


Միացյալ Նահանգների կառավարությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել Էդուարդ Սնոուդենին եւ Հոնկ Կոնգի իշխանություններից պահանջել է ձերբակալել նրան։

Սնուդենը նախկինում որպես պայմանագրային ծառայող աշխատել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության վարչությունում եւ լրատվամիջոցներին տեղեկություններ է տրամադրել ինտերնետի եւ հեռախոսային ցանցերի գաղտնալսումների կառավարական ծրագրերի մասին։

Սնոուդենին լրտեսության, գողության եւ գաղտնի տեղեկատվության ինքնակամ արտահոսքի մեղադրանքներ են ներկայացված։

Սնոուդենը խոստովանել է, որ գաղտնի տեղեկատվությունը ինքն է փոխանցել լրատվամիջոցներին բրիտանական Guardian թերթի կողմից հունիսի 9-ին հրապարակված տեսանյութում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG