Մատչելիության հղումներ

Գյումրին եւս բիոզուգարաններ կունենա


Գյումրին եւս կունենա բիոզուգարաններ, բայց ոչ «երգող»
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Բիոզուգարաններ ունենալու հերթը հասավ նաեւ Գյումրիին, բայց ոչ թե 150 հազար դոլարանոց խորվաթական, ինչպես Երեւանում ու Տաթեւի ճոպանուղու մոտ է տեղադրված, այլ ընդամենը 1000 դոլարանոց ու ուկրաինական։

Բիո կամ էկոզուգարանի նմուշը արդեն Գյումրիում է։ Այն դեռ պահեստում է։

Քաղաքապետարանը նախատեսում է 10 էկոզուգարան տեղադրել քաղաքում։

«Չէի ասի շատ շքեղ են՝ սովորական, միջին մակարդակի, նորմալ, էկոլոգիապես մաքուր... ամեն մարդ ոտքը իր վերմակի չափով է երկարացնում։ Դա ունենք։ Եթե շատ ունենայինք՝ ավելի թանկանոցը կբերեինք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակված եւ հունիսի 30-ին այդ առնչությամբ մշակութային միջոցառումների մեկնարկն է տրվելու: Այդ օրը Գյումրին մեծ թվով հյուրեր է սպասում տարբեր երկրներից, ու քանի որ քաղաքում գործող հասարակական զուգարաններ չկան, որոշվել է այդ ծրագրի իրականացման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 80 միլիոն դրամ գումարից բաժին հանել նաեւ բիոզուգարանների գնման համար:

Իսկ քանի դեռ չկան էկոզուգարանները, Գյումրիում գետնանցումներն ու վթարային շենքերն են ծառայում որպես զուգարան: Վթարային շենքերի պակաս էլ` քաղաքը չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG