Մատչելիության հղումներ

Հակոբյանը Զաքարյանին խնդրում է ՎՊ հաշվետվությունը ուղարկել դատախազություն


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր նամակ է ուղարկել Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանին:

Հաշվի առնելով խորհրդարանի նիստում հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած «մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում արձանագրված խախտումներն ու թերությունները», Հակոբյանը Զաքարյանին խնդրում է, ղեկավարվելով Վերահսկիչ պալատի մասին օրենքով, ՎՊ-ի հաշվետվությունը, «քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն»:

Նամակում, որի տեքստը տարածել է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը, Հակոբյանը նշում է նաեւ, որ ակնկալում է տասնօրյա ժամկետում ստանալ գրավոր պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG