Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Բարձր ենք գնահատում նախագահների հայտարարությունը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը», - այսօր Բրյուսելում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք երախտապարտ ենք նրանց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պահում են ուշադրության կենտրոնում` օգտագործելով դրա համար այնպիսի կարեւոր ֆորում, ինչպիսին Մեծ ութնյակն է», - հավելել է Ալիեւը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե որքան մոտ է իր երկիրը Եվրամիությանը, «այնքան շատ հնարավորություններ ունի ժողովրդավարական զարգացման համար»:

«Կարծում եմ, համագործակցությունը ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների բնագավառներում օգնում է Ադրբեջանին իրականացնել քաղաքական բարեփոխումները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG