Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Լուկաշենկոն նման հայտարարություն չի արել»


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ողջունում է Կիեւ ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 18-ը հունիսի, 2013թ.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ողջունում է Կիեւ ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 18-ը հունիսի, 2013թ.
Համաձայն Բելառուսի արտգործնախարարությունից ստացված տեղեկատվության` երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարությունը չի կատարել: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «Նովոստի - Արմենիա» լրատվական գործակալության հարցին:

Ավելին, ըստ նույն աղբյուրների, Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի նախագահը «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին հարցազրույց չի տվել:

Օրերս հիշյալ թերթում հրապարակվել էր Լուկաշենկոյի հարցազրույցը, որտեղ Բելառուսի նախագահն իբր հայտարարել էր, մասնավորապես, թե Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG