Մատչելիության հղումներ

Բրազիլիայում վերսկսվել են բողոքի ակցիաները


Բրազիլիա - Բողոքի ակցիայի բազմահազար մասնակիցները քայլում են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով, 20-ը հունիսի, 2013թ.

Բրազիլիա - Բողոքի ակցիայի բազմահազար մասնակիցները քայլում են Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով, 20-ը հունիսի, 2013թ.

Բրազիլիայում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները: Ավելի քան 100 քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքում են կոռուպցիայի մասշտաբներից, վատ զարգացած կոմունալ ենթակառուցվածքներից եւ հաջորդ տարի երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման համար կատարվող ահռելի ծախսերից:

Շատ քաղաքներում ցույցերը վերաճել են բռնության` Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել քաղաքապետարան մուտք գործել ցանկացող ցուցարարների նկատմամբ, իսկ մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները փորձել են հրկիզել արտգործնախարարության շենքը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ բախումների ժամանակ զոհվել է ցուցարարներից մեկը:

Բողոքի բազմահազարանոց ցույցերի առիթը հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու՝ բրազիլական մեծ քաղաքների ղեկավարների որոշումն է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG