Մատչելիության հղումներ

Հայաստանը` թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքարող երկրների խմբում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են, եւ դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: Այդ մասին այսօր տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում», - ասված է ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հայաստանում Միացյալ Նահանգներ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձ է կատարել այս փաստին իր տեսաուղերձում, որը ներկայացված է դեսպանատան կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորանքներս Հայաստանին թրաֆիքինգի դեմ պայքարելու իր կուռ հանձնառության համար», - հայտարարում է դեսպան Հեֆերնը:


Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG