Մատչելիության հղումներ

Վարչապետը համամիտ է, որ մեղավորները պետք է պատժվեն


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Հայաստանի վարչապետՏիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում, իր բնորոշմամբ, երեք կարեւոր քաղաքական հայտարարություն արեց:

Նա ասաց, որ ինքը անձամբ խիստ շահագրգռված է, որ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումները ուղարկվեն իրավապահ մարմիններին, եւ նշեց, որ համամիտ է Ազգային ժողովի նախագահի հետ, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Երկրորդ, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը իրավունք չունի անել քաղաքական հայտարարություններ եւ պետք է տա միայն մասնագիտական եզրակացություններ` հավելելով, որ համամիտ չէ այն պնդմանը, թե պետական բյուջեի 70 տոկոսը գտնվում է ռիսկի տակ:

Երրորդ, դիմելով կառավարության անդամներին` վարչապետը պահանջեց, որ որեւէ մեղադրանք չմնա անպատասխան, եւ պետական գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են բոլոր բացահայտումները կա՛մ հերքել, կա՛մ պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG