Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Բրազիլիայում


Բրազիլիա - Սան Պաուլոյի փողոցներից մեկը ոստիկանության եւ ցուցարարների բախումների ժամանակ, 18-ը հունիսի, 2013թ.

Բրազիլիա - Սան Պաուլոյի փողոցներից մեկը ոստիկանության եւ ցուցարարների բախումների ժամանակ, 18-ը հունիսի, 2013թ.

Բրազիլական ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է գործադրել, իշխանությունների բնորոշմամբ` անկարգությունների նկատմամբ:

Բախումները սկսվել են Բրազիլիայի եւ Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման առիթով, երբ ոստիկանությունը փակել է ճանապարհը:

Սան Պաուլոյի եւ Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները հայտարարել են հասարակական տրանսպորտի գների նվազման մասին: Հասարակական տրանսպորտի գները որոշված են նախքան բողոքի ակցիաները սահմանված կարգով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Իշխանությունների այս զիջումներից հետո էլ դեռ պարզ չէ, թե կդադարե՞ն արդյոք բողոքի ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG