Մատչելիության հղումներ

ԱԱԽ քարտուղարը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով, արխիվ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկով, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի «Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը եւ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ստարչենկովը:

Բաղդասարյանն ու Սեմերիկովը քննարկել են Հայաստան - ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել համագործակցության տարեկան պլանին:

Պատվիրակության անդամները նաեւ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ուժային կառույցների համապատասխան ներկայացուցիչների հետ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG