Մատչելիության հղումներ

Բաքուն երեք նախագահների հայտարարությունում իր դիրքորոշումն է տեսնում


Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւ, արխիվ

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւ, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ պետությունների ղեկավարների` երեկ Էնիսկիլենում հրապարակած հայտարարությունում արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդեւլաեւը:

Նրա խոսքերով` «Ադրբեջանի դիրքորոշումը միշտ աչքի է ընկել պրագմատիկությամբ, Ադրբեջանը բազմիցս ընդգծել է հակամարտության արդարացի կարգավորումը, որը պետք է լինի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Արդարության վերականգնումը օկուպացված տարածքների վերադարձն է եւ փախստականների վերադարձը իրենց հողեր», - ասել է Աբդուլաեւը:

«Համանախագահ երկրների նախագահները շատ ճիշտ նշել են, որ ռազմական ուժի կիրառումը անկայունության եւ դիմակայության առաջացման պատճառ է դառնում: Դրա կանխման համար ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն, եւ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Հայաստանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, ինչի արդյունքն է ադրբեջանական հոերի օկուպացումը», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG