Մատչելիության հղումներ

«Ղեկավարները պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»


ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները Հյուսիսային Իռլանդիայում տարածած հայտարարությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում կենտրոնանալ բաց մնացող հարցերի վրա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երեք երկրների ղեկավարները Հյուսիսային Իռլանդիայում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին։

Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում են կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեռեւս չլուծված խնդիրների վրա։

«Մենք խորն ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ փոխադարձ շահերը հաշվի առնելու հիման վրա լուծում գտնելու փոխարեն, կողմերը շարունակել են միակողմանի օգուտ կորզելու փորձերը։ Մենք համոզված ենք, որ համապարփակ խաղաղ լուծում ապահովող շրջանակային հավասարակշռված համաձայնության հետագա ձգձգումն անընդունելի եւ եւ կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս բաց մնացող հարցերի լուծմանը», - ասվում է հայտարարությունում։

Հյուսիսիռլանդական գագաթնաժողովի վերջին օրը հրապարակած հայտարարությունում նշվում է, որ անցած չորս տարում երեք երկրների նախագահների նման համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները հարկ է դիտել միասնության մեջ, քանի որ մեկ առանձին դրույթին նախապատվություն տալու ցանկացած փորձ կխոչընդոտի հավասարակշռված որոշման ընդունումը. - «Միայն բանակցային գործընթացի միջոցով ձեռք բերված կարգավորումը կապահովի խաղաղություն, կայունույթուն եւ հաշտություն, ինչը կընձեռի տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավոորություն»։

Երեք նախագահների հայտարարությունում ասվում է նաեւ, թե ռազմական ուժի կիրառումը, որի հետեւանքով էլ ստեղծվել է անկայունության եւ հակամարտության ներկայիս վիճակը, որեւէ կերպ չի նպաստի խնդրի լուծմանը։

«Ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար, կհանգեցնի մարդկային կորուստների, փախստականների թվի աճի, ֆինանսական հսկայական ծախսերի։ Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին` եւս մեկ անգամ հաստատել հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, բացառել ուժի դիմելը, կամ դրանով սպառնալը, հարգել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Մենք կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում եւ է'լ ավելի սրել հակամարտությունը։ Ղեկավարները պարտավոր են իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները վստահեցրել են, որ իրենց երկրները պատրաստ են նպաստել Հայաստանին եւ Ադրբեջանին, «սակայն հակամարտությանը վերջ տալու պատասխանատվությունը նրանց վրա է ընկնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG