Մատչելիության հղումներ

Հայաստանի ԳԱԱ-ն` Համաեվրոպական ակադեմիաների անդամ


Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը Երեւանում
Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը Երեւանում
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ:

ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն` ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին: Այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր: ALLEA-ի անդամ կազմակերպությունները գիտնականների եւ հետազոտողների ինքնակառավարվող միավորումներ են, ինչպիսին են գիտական հիմնադրամները, հետազոտական ինստիտուտները, նորարարական կենտրոնները եւ գիտական ընկերությունները:

«ALLEA-ին անդամակցելը հայ գիտնականներին նոր հնարավորություններ կընձեռի գիտական փոխանակման, միջազգային հեռանկարային ծրագրերում ընդգրկվելու առումով», - ասված է ԳԱԱ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG