Մատչելիության հղումներ

Օբաման եւ Պուտինը քննարկել են Սիրիայի խնդիրը


Հյուսիսային Իռլանդիա - ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, 17-ը հունիսի, 2013թ.
Հյուսիսային Իռլանդիա - ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, 17-ը հունիսի, 2013թ.
Հյուսիսային Իռլանդիայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը փոխանցել է, որ Օբամայի հետ քննարկել են Սիրիայում արյունահեղության դադարեցման, ինչպես նաեւ հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցերը:

Օբաման վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը` ասելով, թե ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ Սիրիայում քիմիական զենք չի օգտագործվել:

Խոսելով Իրանի մասին` Միացյալ Նահանգների նախագահը ասել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը զգուշավոր լավատեսություն են հայտնել այդ երկրում չափավոր հոգեւորական Հասան Ռոհանիի նախագահ ընտրվելուց հետո պաշտոնական Թեհրանի հետ երկխոսության առաջխաղացման հնարավորության հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG