Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը ծրագրում է «ՀայՌուսգազարդ»-ում իր բաժնեմասը հասցնել 100 տոկոսի


«Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

«Գազպրոմ»-ի շենքը Մոսկվայում

Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ երեկ ընկերության կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջեւ:

Կողմերը քննարկել են գազի ոլորտում համագործակցության զարգացման հիմնական հարցերը, այդ թվում` «Գազպրոմ»-ի մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ծրագրերում:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է հայաստանցի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը: Հանդիպմանը խոսվել է նաեւ «ՀայՌուսգազարդ»-ում ռուսական բաժնեմասը մինչեւ 100 տոկոս հասցնելու հնարավորության մասին, տեղեկացնում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքը:

Ներկայումս Հայաստանը տնօրինում է «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG