Մատչելիության հղումներ

Մերաբիշվիլին հացադուլ է հայտարարել


Վանո Մերաբիշվիլին Քութաիսիի դատարանում իր գործով նախնական լսումների ժամանակ զրուցում է փաստաբանի հետ, 22-ը մայիսի, 2013թ.
Վանո Մերաբիշվիլին Քութաիսիի դատարանում իր գործով նախնական լսումների ժամանակ զրուցում է փաստաբանի հետ, 22-ը մայիսի, 2013թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ով արդեն գրեթե մեկ ամիս անազատության մեջ է, այսօր առավոտյան հացադուլ է հայտարարել:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, նախկին վարչապետի փաստաբանը որպես հացադուլի պատճառ նշել է Մերաբիշվիլիի` իրեն հեռուստացույց տրամադրելու եւ ընտանիքի անդամներին իր բանկային քարտից օգտվելու համար լիազորագիր տրամադրելու հնարավորություն ընձեռելու խնդրանքների անարձագանք մնալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG