Մատչելիության հղումներ

Ռոհանի. Իրանը ավելի բաց կլինի իր միջուկային ծրագրերում


Հասան Ռոհանին որպես Իրանի նախագահ իր առաջին ասուլիսի ժամանակ, 17-ը հունիսի, 2013թ.
Հասան Ռոհանին որպես Իրանի նախագահ իր առաջին ասուլիսի ժամանակ, 17-ը հունիսի, 2013թ.
Պաշտոնական Թեհրանը պատրաստ է ավելի բաց լինել իր միջուկային ծրագրերում եւ համարում է միջազգային պատժամիջոցները անարդարացի եւ անհիմն: Այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` որպես նախագահ իր առաջին ասուլիսի ժամանակ Ռոհանին հույս է հայտնել, որ բոլոր երկրները կօգտվեն Իրանի հետ ավելի բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունից:

Միաժամանակ, Հասան Ռոհանին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG