Մատչելիության հղումներ

Չեխիայի վարչապետը հրաժարական է ներկայացնում


Լեհաստան - Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը Վարշավայում ասուլիսի ժամանակ, 16-ը հունիսի, 2013թ.

Լեհաստան - Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը Վարշավայում ասուլիսի ժամանակ, 16-ը հունիսի, 2013թ.

Պետր Նեչասը հուսով է, որ նոր վարչապետը կլինի իր քաղաքացիական-դեմոկրատական ֆորումից։

Չեխիայի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվում է ժողովրդավարական երկրներում ընդունված ընթացակարգով. վարչապետ Պետր Նեչասը երեկ երեկոյան հայտարարեց երկուշաբթի օրը հրաժարական ներկայացնելու մասին։

«Ես հրաժարական եմ ներկայացնելու, ես ուզում եմ ընդգծել, որ գիտակցում եմ իմ քաղաքական պատասխանատվությունը եւ տեղյակ եմ այդ քայլի հետեւանքների մասին», - ասել է Նեչասը, ավելացնելով, որ ինքն ուզում է հնարավորինս աջակցել երկրին եւ իր կուսակցությանը` Քաղաքացիական-դեմոկրատական ֆորումին։

«Ցանկանում եմ օգնել կոալիցիային, որն ունի խորհրդարանում անհրաժեշտ 101 քվեներ, հուսալով, որ կստեղծվի նոր կառավարություն եւ վարչապետի թեկնածուն կառաջադրվի Քաղաքացիական-դեմոկրատական ֆորումից», - ասել է Նեչասը։

Մի քանի ժամից նա կմենկի «Պրաժսկի հրադ»` հոյակերտ ամրոց, որը նախկինում պատկանել է արքաներին։ Այսօր այնտեղ նախագահի նստավայրն է, Նեչասը հրաժարականի դիմումը պաշտոնապես կհանձնի նախագահ Միլոշ Զեմանին։

Ապա Նեչասը կմասնակցի Քաղաքացիական-դեմոկրատական ֆորումի գործադիր խորհրդի նիստին, որի ընթացքում հրաժարական կներկայացնի նաեւ այդ կուսակցության նախագահի պաշտոնից։

Պետր Նեչասը ծանր կացության մեջ հայտնվեց, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը կոռուպցիոն ակտիվության գործով անցած ուրբաթ օրը հենց վարչապետի նստավայրում Յանա Նագյովան (ձախից) ոստիկանության ավտոմեքենայում, 15-ը հունվարի, 2013թ.

Յանա Նագյովան (ձախից) ոստիկանության ավտոմեքենայում, 15-ը հունվարի, 2013թ.

ձերբակալեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Յանա Նագյովային։

Վերջինս, ըստ իրավապահների, ապօրինի եղանակով կարգադրել է լրտեսություն սահմանել մի շարք մարդկանց, այդ թվում` վարչապետի կնոջ նկատմամբ, եւ, բացի այդ, փորձել է կաշառել խորհրդարանի մի քանի պատգամավորների` համոզելով նրանց հրաժարվել Նեչասի նկատմամբ խիստ ընդդիմադիր դիրքորոշումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG