Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը մեկնել է Իտալիա


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով երեկ եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում կայանալու են Խաչատուրովի հանդիպումները Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի պետի եւ Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ գործողության կազմում իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG