Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի եւ Իրանի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը եւ բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երեւանում եւ Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ - իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման եւ Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում», - Հասան Ռոհանիին գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG