Մատչելիության հղումներ

Քուվեյթում հնարավոր է քաղաքական ճգնաժամ


Քուվեյթի Սահմանադրական դատարանը լուծարել է երկրի խորհրդարանը եւ նշանակել է նոր ընտրություններ։

Դատարանը չի ընդունել ընդդիմության առարկությունները ընտրական օրենսգրքում Քուվեյթի էմիրի կատարած լրամշակումների վերաբերյալ։

Ընդդիմությունը պնդում է, որ Շեյհ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Սաբահի ընդունած լրամշակումները նպաստավոր են միայն իշխող գերդաստանի համար եւ հանրության կողմից չեն քննարկվել։

Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել էմիրի կազմած լրամշակումները։ Սա կարող է քաղաքական անկայունություն առաջացնել նավթ արտահանող երկրում, որտեղ ավանդապես եղել է ամուր համագործակցություն կառավարության եւ Պարսից ծոցի արաբական երկրների ամենահին եւ հզոր խորհրդարանի միջեւ։

Քուվեյթին պատկանում է մոլորակի նավթի պաշարների 6 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG