Մատչելիության հղումներ

Իրաքում` միջկրոնական պատերազմի վտանգ


Իրաքում ականված մեքենաների պայթյունների հետեւանքով սպանվել է առնվազն 20 մարդ։

Ահաբեկչական գործողություններն այսօր վաղ առավոտյան տեղի են ունեցել հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված շրջաններում։

Մեքենաները պայթեցվել են Կուտ, Ազիզյահ, Մահմուդյահ, Նասիրյահ եւ Բասրա ավաններում։

Իրաքում փոքրամասնություն կազմող սուննի մահմեդականները պնդում են, որ հալածանքների են ենթարկվում շիա մահմեդականների կողմից։

Վերլուծաբանները չեն բացառում, որ Իրաքում կարող են նորից սկսվել միջկրոնական լայնացավալ բախումներ, որոնց հետեւանքով 2006-2007 թվականներին հազարավոր մարդիկ են սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG