Մատչելիության հղումներ

logo-print

Հասան Ռոհանին` Իրանի նորընտիր նախագահ


Հասան Ռոհանին հունիսի 14-ի ընտրություններում քվեարկելուց հետո

Հասան Ռոհանին հունիսի 14-ի ընտրություններում քվեարկելուց հետո

Թեկնածուն հաղթել է առաջին փուլում եւ կփոխարինի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին։

Իրանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ երեկ իսլամական հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն, հաղթել է Հասան Ռոհանին։

Ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջարի փոխանցմամբ, Ռոհանին ստացել է 18.6 միլիոն քվե (50.68 տոկոս), ինչը բավարար է առաջին փուլում հաղթելու համար։

Ռոհանիի հինգ մրցակիցներից հիմնականի` Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Ղալիբաֆի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 16 տոկոսը։

Նախագահական ընտրություններին շուրջ 50 միլիոն ընտրողներից մասնակցել է 36.7 միլիոնը, ինչը կազմում է ընտրողների 72.7 տոկոսը։

Նախկին նախագահներ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մոհամադ Խաթամին նախընտրական շրջանում աջակցություն են հայտնել Ռոհանիին։

Միջազգային դիտորդներ Իրանի ընտրություններին ներկա չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG