Մատչելիության հղումներ

ԼՂ-ն վիճակախաղի օգնությամբ կաջակցի վերաբնակեցման ծրագրերին


Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ազգային վիճակախաղ են կազմակերպել, որից առաջացած ողջ շահույթն ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին։

«Մեր պետությունը ուղղակի պարտավոր է դա կազմակերպելու, որովհետեւ ունի բավարար քաղաքական վստահություն ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ Սփյուռքում որպես քաղաքական ուժ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ում անմիջական նախաձեռնությամբ էլ հենց կազմակերպվում է վճակախաղը։

Վիճակախաղով խաղարկության են դրվելու Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքներ. բնակարաններ Ստեփանակերտ քաղաքում, Ղարաբաղում արտադրված ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր դեպի Լեռնային Ղարաբաղ եւ այլն:

Վիճակահանությունը նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 28-ին։ Շրջանառության մեջ է դրվել շուրջ երկու հարյուր հազար վիճակախաղի տոմս։ Տոմսի արժեքը երկու հազար դրամ է։

Արթուր Աղաբեկյանի խոսքերով, այս տարվա վիճակախաղը կլինի որպես փորձ. Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նպատակ ունի հետագա տարիներին խաղարկության մեջ դնել մեկ միլիոն վիճակախաղի տոմս:

«Այսօր առկա է բնական աճ, որը բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք ունենալ վերարտադրվող բնակչություն», - ասում է Ղարաբաղի փոխվարչապետը, - «Արցախը կարող է կերակրել միլիոնից ավելի բնակչության, բայց այսօր մեր երկրում ապրում է 145-146 հազար մարդ, եւ մենք պետք է շարունակենք այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տարիներին՝ որը մենք անվանել ենք վերաբնակեցում, պետք է շարունակենք այդ գործընթացը՝ աջակցենք բոլոր այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունե ն գալու Ղարաբաղ եւ արդյունք ստեղծելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG