Մատչելիության հղումներ

Տեխնոլոգիական հսկա Google ընկերությունը սկսել է փորձարկել հատուկ պոլիէթիլենային օդապարիկներ, որոնց միջոցով հնարավոր է ինտերնետ կապ ապահովել երկիր մոլորակի այն հատվածներում, որտեղ մարդիդ դեռեւս ինտերնետ չունեն:

Տարբեր գնահատականներով, աշխարհի բնակչության երկու երրորդը հնարավորություն չունի օգտվել ինտերնետից:

Google ընկերության հետազոտողները շաբաթ օրը շուրջ 30 հելիումով լցված օդապարիկներ են բաց թողել, որոնց վրա տեղակայված հաղորդիչների միջոցով հնարավոր է ինտերնետ կապ ապահովել գետնի վրա տեղակայված բազային կայաններում: Google ընկերությունը հույս ունի հազարավոր այդպիսի օդապարիկների միջոցով ինտերնետ կապ ապահովել ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեցող ավելի քան 4 միլիարդ մարդկանց համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG