Մատչելիության հղումներ

Լեոնիդ Կոժարան ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան երեկ Կիեւում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Իեն Քելլիին եւ ֆրանսիացի Ժակ Ֆորին։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Լեոնիդ Կոժարայի տարածաշրջանային այցի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG