Մատչելիության հղումներ

Իրանի ընտրություններում նախնական տվյալներով առջեւում է Ռոհանին


Ուրբաթ օրն անցկացված Իրանի նախագահական ընտրությունների ձայների մի մասի հաշվարկի նախնական արդյունքներով հաղթանակ է տանում չափավոր հայացքների տեր հոգեւորական Հասան Ռոհանին` ստանալով ձայների ավելի քան հիսուն տոկոսը:

Թեհրանի պահպանողական քաղաքապետ Բաքար Քալիբավը երկրորդ տեղում է` տանալով քվեների մոտ 16 տոկոսը:

Մահմուդ Ահմադինեջադին Իրանի նախագահի պաշտոնում փոխարինելու համար մրցում են վեց թեկնածուներ: Բոլոր վեց թեկնածություններն էլ հաստատել է Պահապանների խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG