Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Austria -- The OSCE Chairperson-in-Office, Ukraine’s Foreign Minister Leonid Kozhara, speaks at the OSCE Permanent Council, Vienna, 17Jan2013
Austria -- The OSCE Chairperson-in-Office, Ukraine’s Foreign Minister Leonid Kozhara, speaks at the OSCE Permanent Council, Vienna, 17Jan2013

Լեոնիդ Կոժարան ցանկանում է այցելել տարածաշրջան եւ բանակցել ամենաբարձ մակարդակով

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործոց նախարար Լեոնիդ Կոժարան երեկ Կիեւում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Իեն Քելլիին եւ ֆրանսիացի Ժակ Ֆորին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Համանախագահները Լեոնիդ Կոժարային տեղեկություններ են փոխանցել Հիմնարար սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարների հետ վերջին հանդիպումների մասին։

Մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կոժարայի տարածաշրջանային այցի ժամկետի վերաբերյալ, նկատի ունենալով այն, որ Ուկրաինան իբրեւ ԵԱՀԿ-ում նախագահող պետություն մեծ կարեւորություն է տալիս այցի արդյունավետությանը, տեղում ամենաբարձր մակարդակով հանդիպումների ընթացքում բովանդակալից բանակցությունների անցկացմանը։

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հավաստիացրել է, որ Ուկրաինան պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Մինսկի խմբի համանախագահների եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին եւ կարգավորունը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG