Մատչելիության հղումներ

Շուտով կմեկնարկի «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնը


Շուտով կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն անցկացվելու է 10-րդ անգամ: Այս տարի «Ոսկե ծիրանը» ունեցել է աննախադեպ մեծ թվով հայտեր. ավելի քան 1200 հայտ, որից ընտրվել է մոտ 200-ը: Այս տարի փառատոնն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, հրավիրվածների ցանկում բազմաթիվ հանրահայը կինոգործիչներ են: Փառատոնին ներկա կլինի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը եւ հայ հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

XS
SM
MD
LG