Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի տեղեկատվությունը չհամոզեց Մոսկվային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը այսօր հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի` Մոսկվային փոխանցած տեղեկատվությունը «համոզիչ չի թվում»:

Ուշակովը ընդգծել է նաեւ, որ սիրիացի ապստամբներին ռազմական օժանդակության ընդլայնման Միացյալ Նահանգների որոշումը վտանգում է Սիրիայի հարցով միջազգային համաժողով կազմակերպելու` Մոսկվայի եւ Վաշինգտոնի համատեղ ջանքերը, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG