Մատչելիության հղումներ

logo-print

Փանջիկիձեն ողջունում է Կարասինի հայտարարությունը


Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ասուլիսի ժամանակ, հունիս, 2013թ.

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ասուլիսի ժամանակ, հունիս, 2013թ.

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ողջունել է երեկ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի արած հայտարարությունը, որը վերաբերում էր երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացմանը:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Փանջիկիձեն ասել է, որ դա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Կարասինի բանակցությունների արդյունքն է: «Սա այդ ձեւաչափի արդեն երկրորդ շատ շոշափելի հաջողությունն է: Կարծում եմ, որ արված հայտարարությունը իրոք կկատարվի, եւ Վրաստանի քաղաքացիների համար ավելի դյուրին կդառնա Վրաստան գալը», - նշել է նա:

Կարասինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում մշակել համաձայնագիր Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցով, թեեւ դեռեւս վաղ է խոսել դրա լիակատար վերացման մասին` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG