Մատչելիության հղումներ

logo-print

Նավասարդ Կճոյանը հերքում է իր անվան շուրջ տարածվող տեղեկությունները


Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում է մամուլում տարածված եւ վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսին իր ունեցած առնչության վերաբերյալ:

Արարատյան Հայրապետական թեմն այսօր հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. – «Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն․ գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը»:

Սրբազանը դատապարտել է Երեւանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը եւ նշել, որ թեեւ բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր եւ վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար:

«Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ», – ասված է Արարատյան Հայրապետական թեմի տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG