Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Չեխիայի վարչապետի օգնականը եւ եւս 4 քաղաքական գործիչներ


Չեխիայի վարչապետ Պետր Նեչաս

Չեխիայի վարչապետ Պետր Նեչաս

Չեխիայի ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է վարչապետ Պետր Նեչասի բարձրաստիճան օգնական Յանա Նագյովային եւ վարչապետի հետ առնչություն ունեցող եւս չորս քաղաքական գործիչների:

Չեխիայի հակակոռուպցիոն ծառայության երկու ներկայացուցիչ եւ երկու դատախազ այցելել են վարչապետին: Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու անվանի գործարարների գրասենյակներ:

Վաղը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ծրագրում է հանդիպել վարչապետին, ազգային ոստիկանության ղեկավարին, ընդդիմադիր կուսակցության ղեկավարներին եւ քննարկել ձերբակալությունների հետ կապված իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG