Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետին


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:

Ոստիկանապետը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաեւ երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

Պռոշյանի 50-ամյա դաշնակցական գյուղապետը սպանվել է այս տարվա ապրիլի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG