Մատչելիության հղումներ

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի եւ «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին Իսպանիայի հարկային ծառայությունները մեղադրում են հարկերից խուսափելու մեջ։

Իսպանիայի դատախազը քրեական գործ է հարուցել: Ըստ մեղադրանքի, Լիոնել Մեսսին եւ նրա հայրը` Խորխե Հորացիո Մեսսին 2006-2009 թվականներին թաքցրել են եկամուտը, որը ստացել են Մեսսիի կերպարը գովազդում օգտագործելու իրավունքի վաճառքից։ Չվճարված հարկի գումարն ավելի քան 4 միլիոն եվրո է։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Լիոնել Մեսսին եւ նրա ֆինանսական մենեջերի պարտականությունները կատարող հայրը կարող են դատապարտվել մինչեւ 4 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG