«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պատասխանել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի` իրեն հղած նամակին:
Հիշյալ նամակով Եվրոպայի ամենամեծ կուսակցության ղեկավարը տեղեկացրել էր, որ կուսակցության հունիսի 20-ի գագաթնաժողովին հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են: Այսպիսով Մարտենսը, ըստ էության, պարզաբանել էր, թե ինչու «Ժառանգություն»-ը գագաթնաժողովին հրավիրված չէ:
«Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում», - գրում է Հովհաննիսյանը Մարտենսին: - «Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի արժեքների եւ արժանիքների պաշտոնական մեկնաբանություն պահանջող հետագա հարցում չեմ արել Ձեզ: Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ»:
«Ժառանգության» առաջնորդը ԵԺԿ-ի ղեկավարին խորհուրդ է տալիս տվյալ թեմայի հետ կապված հստակեցումներ կատարել նրա ստորագրության համար փաստաթղթերը պատրաստողների հետ: