Մատչելիության հղումներ

Նախարարը հաստատեց Որոտանի ՀԷԿ-երի հարցով բանակցությունները


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր լրագրողների հարցին ի պատասխան հաստատեց, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գնման շուրջ բանակցություններ են ընթանում ամերիկյան ContourGlobal ընկերության հետ:

Մովսիսյանը հավելեց, որ ամերիկյան այս ընկերությունը մեկն է հինգ ընկերություններից, որոնց հետ «Որոտան» հիդրոկասկադի հարցով Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում:

Նախարարի խոսքերով` Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ընդգրկված չէ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում, սակայն այն կվաճառեն, եթե լավ առաջարկ լինի:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG