Մատչելիության հղումներ

Ճապոնիան կօգնի հակամարտությունից տուժած սիրիացիներին


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշել է 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել սիրիացիներին, որոնք բնակվում են հակակառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Տոկիոն քննարկում է նաեւ սիրիացի փախստականների ընդունած Հորդանանին 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու հարցը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ջանքերին: Նա հայտարարել է, որ ամեն ինչ անում են սիրիական ընդդիմությանը աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG