Մատչելիության հղումներ

Անկարայում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել


Թուրքիա - Բողոքի ցույց Անկարայում, 11-ը հունիսի, 2013թ.

Թուրքիա - Բողոքի ցույց Անկարայում, 11-ը հունիսի, 2013թ.

Ոստիկաններն Անկարայում արցունքաբեր գազ են կիրառել հակակառավարական ցույցեր անցկացնողների դեմ, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական ցույցերը մեքենայի ազդանշանով ողջունած մի վարորդի:

Թուրքիայի վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, թե Ստամբուլում հնարավոր է հանրաքվե՝ Գեզի զբոսայգու վերաբերյալ: Նա բողոքի ակցիաների մասնակիցներին կոչ է արել հավաքել վրանները եւ դադարեցնել ակցիաները:

Ռեջեփ Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, թե իշխանությունները թույլ չեն տա, որ բողոքի ակցիաները վերածվեն անկարգությունների, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքիայի վարչապետը հանդիպել է բողոքի ակցիայի 11 մասնակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG