Մատչելիության հղումներ

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել պետական բուհերի ռեկտորներին` առաջարկելով ուսման վարձի զեղչեր կիրառել Արմավիրի մարզի` կարկտահարությունից առավել տուժած համայնքների ուսանողների համար:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով», - կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Աշոտյանի շրջաբերականում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG